Հրատապ թեմա Հայաստանում
Ծրագիր` ընդդեմ դեղերի ստվերային շրջանառության

«Դեղերի ոլորտն առողջապահության համակարգում կարևորագույն նշանակություն ունի և մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ հանրապետության Նախագահը 1,5 տարի առաջ հանձնարարեց մանրամասն վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալ դրանց։
Այդ ժամանակահատվածում այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Մանրամասն քննարկումների արդյունքում դրանում ամրագրված դրույթներով արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դրանց ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, ապահովման սոցիալական արդարության սկզբունքներ, դեղերի տեղական արտադրության խթանում։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին» և գործող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով»,-մինչ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգին անցնելն ասաց Դերենիկ Դումանյանը։
Այս ընթացքում պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։ Լուրջ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ Դեղագործական ոլորտում ևս դրական արդյունքներ կան։ Դեղ արտադրող հայկական կազմակերպություններից մեկն անցած տարի արտադրության բարձր որակ ապահովող պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրի արժանացավ, իսկ երկրորդ կենտրոնն արդեն նման հայտ է ներկայացրել։ Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաև դեղերի շրջանառության ոլորտում:
Այս ոլորտում նախարարությունը հաջողությամբ համագործակցում է ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության հետ։ Նախորդ կոլեգիաներից մեկում հավանության արժանացավ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի կողմից ներկայացված Հայաստանի դեղագործական ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը։ Այս անգամ կոլեգիայի քննարկմանը ներկայացվեցին դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթները։
ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը նախ նշեց, որ ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում դեղի շուկայում առավել բարվոք վիճակ է թե՛ կեղծ դեղերի առկայության, թե՛ վերահսկողության առումով։ Եվ նման ծրագիր մշակելու շարժառիթը ոլորտի կարևորությունն ընդգծելն ու աշխարհում կենսաահաբեկչության վտանգի պայմաններում դեղի շրջանառության բոլոր օղակներում առավել քաղաքակիրթ կանոնների սահմանումն է։
Բանախոսն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակը դեղերի ստվերային շրջանառության նվազեցումն է, որն էլ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մակարդակի իջեցմանը:
Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն անդրադարձան դեղի շրջանառության բոլոր օղակներին։ Ընդգծվեց, որ նոր օրենքի պահանջով կլիցենզավորվեն նաև դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները, որով կլրացվի այդ ողջ շղթայի նկատմամբ պարտադիր պահանջ, պայմանների կիրառումը։ Կարևորվեց նաև բժիշկ-դեղատուն փոխհարաբերություններում ստվերային երևույթների բացառման մեխանիզմների ստեղծումը։ Դերենիկ Դումանյանն այս առումով ներկաների ուշադրությունը հրավիրեց դեղատների վարկանիշավորման գաղափարի վրա` ընդգծելով, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ դեղատների առավել թափանցիկ գործունեության համար։ Նախարարը ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միությանն առաջարկեց համագործակցել նաև այդ նպատակով չափորոշիչներ մշակելու գործում։
Կոլեգիան հավանություն տվեց դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթներին։ Դերենիկ Դումանյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ընդգրկվել ներկայացված ծրագրի լրամշակման և կոնկրետ մեխանիզմների մշակման գործում։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն